Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Հասան ազգային տարազը ծաղրելուն

Հասան ազգային տարազը ծաղրելուն
12.05.2025 | 20:36

Հայի գենը ծաղրեցին,

արցախյան ազատամարտում տարած հաղթանակը ծաղրեցին,

Ավարայրի ճակատամարտն ու Վարդան Մամիկոնյանին ծաղրեցին,

Մաշտոցին ծաղրեցին,

ազգային ու հեղափոխական երգերը ծաղրեցին,

բառերը փոխեցին, այլանդակեցին,

կրոնն ու եկեղեցին ծաղրեցին,

Արարատ լեռը ծաղրեցին,

հայ մոր մաքրամաքուր կերպարը ծաղրեցին ու աղճատեցին,

հայ տղամարդու կերպարը ծաղրեցին ու աղավաղեցին, հայկական անուններն ու ազգային ավանդույթները ծաղրեցին,

հիմա էլ հասան ազգային տարազը ծաղրելուն։

Սրբություն, կարմիր գիծ ու պատիվ չունեցողներ, ի՞նչը մնաց, որ չեք ծաղրել ու չեք փչացրել, դա էլ ծաղրեք, անխնա ոչնչացրեք այն ամենը, ինչը մեզ համար կարևոր ու թանկ է և հազարամյակներով մեզ թշնամու դեմ անառիկ է պահել, կարևորը՝ թուրքի փողերից ձեզ էլ բաժին հասնի, ճակատներիդ էլ «եվրոպացի» պիտակը կպցնեն (չնայած, որ դուք նողկաlի եք նաև եվրոպացիների համար, որովհետև ընդամենը էժանագին կապկողներ եք):

Ափսոս, հազար ափսոս հայ տղերքը, որոնց զոհաբերած կյանքի գնով սրբապիղծներն ապրում ու հանրային հեռուստատեսության բեմից էլ այլանդակություն են տարածում։

Գոնե Աստծուց վախեցեք, մամոնայի ծառաներ։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 5129

Մեկնաբանություններ